«Գուադալախարա Չիվասի» հարձակվող Խավիեր Էռնանդեսը, ով հայտնի է Չիչարիտո մականունով, հրապարակայնորեն ներողություն է խնդրել կանանց վերաբերյալ իր հայտարարության համար։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը նախկինում ասել էր, որ տնային գործերը չպետք է դիտվեն որպես պատրիարխալ ճնշում։
«Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, հարգանքով կիսվել իրենց կարծիքներով և ոգեշնչել՝ դառնալու ավելի լավը։ Խորապես ափսոսում եմ իմ վերջին խոսքերից առաջացած թյուրիմացությունների համար։ Ես երբեք չեմ ցանկացել որևէ մեկին սահմանափակել, վիրավորել կամ բաժանել։
Սա այն Չիչարիտոն չէ, որին մենք ճանաչում էինք․ մեքսիկացին սկանդալի կենտրոնում է
Որպես հայր, տղամարդ և համայնքի անդամ՝ ես պարտավոր եմ գործել հարգանքով, խոնարհությամբ և պատասխանատվությամբ։ Ես լսում եմ, խորհում և ձգտում եմ ավելի հստակ ու նրբանկատ արտահայտել մտքերս, հատկապես զգայուն թեմաների շուրջ։
Հավատում եմ, որ փոփոխությունները սկսվում են մեզնից։ Ես կօգտագործեմ այս հնարավորությունը՝ հասկանալու, աճելու և աշխատելու իմ վրա՝ դառնալու իմ լավագույն տարբերակը՝ հիմնված ազնվության, ընտանիքիս հանդեպ սիրո, արժեքներիս և Ձեր հանդեպ հարգանքի վրա։ Շնորհակալ եմ Ձեր ըմբռնման, նվիրվածության, սիրո և աջակցության համար այս ճանապարհին», — գրել է Էռնանդեսը սոցիալական ցանցերում։


























































