«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա խաղացողը Սաուդյան Արաբիայում իրեն հարմարավետ է զգում։ Պորտուգալացին զգում, որ օգնում է զարգացնել ֆուտբոլը երկրում և ցանկանում է «Ալ-Նասրին» տանել չեմպիոնության։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռոնալդուն բաց է նոր մարտահրավերների համար։ Հաղորդվում է, որ եթե լինի գրավիչ նախագիծ, ապա Կրիշտիանուն դեմ չի լինի փոխել ակումբային գրանցումը։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռոնալդուն կարող է ազատ բանակցել ցանկացած ակումբի հետ, քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին կմնա կես տարի։
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը արաբական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։