Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրեր առաջ ամփոփել էր Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանն այդ կապակցությամբ շնորհակալական խոսք է հղել։
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանն այդ կոչմանն է արժանանում 12-րդ անգամ։