«Բետիսը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ, իսկ խաղի ընդմիջման ժամանակ տեղի ունեցավ հուզիչ միջադեպ։
«Բետիսի» երկրպագուները խաղադաշտը լցրեցին հազարավոր փափուկ խաղալիքներով, որոնք աշխատակիցները արագ հավաքեցին հատուկ պարկերի մեջ։
Այս խաղալիքները հետագայում նվիրաբերվելու են որբ երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքների փոքրիկներին Սուրբ ծննդյան առթիվ։
🧸❤️ Yesterday, Real Betis fans threw thousands of toys onto the pitch for children most in need of them at Christmas! 🇪🇸 pic.twitter.com/rpPCKdaI7o
— EuroFoot (@eurofootcom) December 23, 2024
«Բետիսն» առաջին անգամ չէ, որ նման ակցիա է կազմակերպում։ Այս գեղեցիկ ավանդույթն ակումբում շարունակվում է արդեն մի քանի տարի։