ՊՍԺ-ի երրորդ դարպասապահ Առնաու Տենասը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիների իսպանացի դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «Ռենը», ինչպես նաև իսպանական «Սևիլիան» և «Ժիրոնան»։
Այս մրցաշրջանում Առնաու Տենասը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել ՊՍԺ-ի մարզաշապիկով, սակայն Օլիմպիական խաղերում դարպասապահը հինգ հանդիպում է անցկացրել Իսպանիայի Մ23 հավաքականի կազմում և նվաճել ոսկի։
Դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: