Ֆորմուլա 1-ի 2016 թվականի Աշխարհի չեմպիոն Նիկո Ռոսբերգը կազմել է բոլոր ժամանակների լավագույն մրցարշավորդների հնգյակը։
«Առաջին տեղում ինձ համար Միխայել Շումախերն է։ Ես հանդես եմ եկել նրա հետ («Մերսեդեսում» 2010-ից 2012 թվականներին)։ Նա ուղղակի ունիվերսալ մեքենա էր։ Ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույն ավտոարշավորդն է։
Հետո ես կընտրեի Խուան-Մանուել Ֆանխիոյին, Այրտոն Սեննային, Լյուիս Հեմիլթոնին և Ալան Պրոստին։ Սակայն իմ մանկության կուռքը Միկա Հակինենը»,-Ռոսբերգի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
2013-ից 2016 թվականների ընթացքում Ռոսբերգը «Մերսեդեսում» հանդես է եկել Լյուիս Հեմիլթոնի հետ։