Անգլիայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Բրենտֆորդին» (2:1):
«Ազնվականների» կազմում հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Մարկ Կուկուրելիան, որն էլ 80-րդ րոպեին կրկնապատկեց Նիկոլաս Ջեքսոնը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Բրայան Մբեուեմոն։
Այս խաղից հետո Մարեսկայի թիմը միավորների քանակը հասցրեց 34-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Բրենտֆորդը» 12-րդն է 23 միավորով։
Ֆուտբոլիստների գնահատականները
Հանդիպման տեսությունը
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը