Իսպանական Պրիմերայի 17-րդ տուրում «Ռեալն» այսօր հյուրընկալվելիս մրցում է «Ռայո Վալեկանոյի» հետ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 2:2:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 4-րդ րոպեին բացել է տանտերերի իսպանացի կիսապաշտպան Ունայ Լոպեսը:
Արդեն 36-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է Աբդուլ Մումինը:
Սակայն մինչև ընդմիջում մադրիդցիները երկու գոլ են խփել ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Նախ՝ 39-րդ րոպեին, Ֆեդերիկո Վալվերդեն է մեկ գնդակ ետ բերել:
44-րդ րոպեին էլ Ջուդ Բելինգհեմը հավասարեցրել է հաշիվը: