Ա Սերիայի 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս պարտվեց առաջնության ներկայիս առաջատար «Ատալանտային» (1:2):
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Միլանի» նախկին կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն։ «Ռոսոներիներից» 10 րոպե անց՝ հանդիպման 22-րդ րոպեին պատասխանեց Ալվարո Մորատան։ Խաղի վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Ադեմոլա Լուկմանը՝ 2։1։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակած միավորների քանակը հասցրեց 34-ի և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Միլանը» նահանջեց մեկ հորիզոնականով ու այժմ 7-րդն է 22 միավորով։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․