«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլիպ Ֆոդենը խոսել է «Սիթիի» կատարողական անկման մասին. Վերջին վեց հանդիպումներում մանկունիանցիները հինգ անգամ պարտություն կրեցին, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղացին։
«Չենք կարող ասել, որ մեր ելույթները ցնցող էին։ Մենք բավական բարձր մակարդակ ցույց տվեցինք արդյունքի հասնելու համար, բայց չկարողացանք հասնել դրան։ Ես նախկինում նման իրավիճակում չեմ հայտնվել, ուստի սա նոր փորձ է ինձ համար»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։