ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դիտարկում է Լա Լիգա վերադառնալու հնարավորությունը, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 28-ամյա վինգերը Իսպանիայի առաջնությունում խաղալու երկու տարբերակ ունի. Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Սոսյեդադը» և «Սևիլիան»:
Մարկոն ֆրանսիական գրանդի հետ պայմանագրային պարտավորություններ ունի մինչև 2026 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Ասենսիոն տասը հանդիպում է անցկացրել։ Կիսապաշտպանը դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: