ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիս Կամպոսը հանդիպել է «Լենսի» և Ուզբեկստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
20-ամյա Խուսանովը «Լենսին» միացել է 2023 թվականի ամռանը բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ից 100 հազար եվրոյով։ Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում հասցրել է 27 հանդիպում անցկացնել։
«Լենսը» ներկայում չի ցանկանում վաճառել Խուսանովին, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: