Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայում հասել է 50 գոլի սահմանագծին։
Անգլիացին ուրբաթ օրը «Աուգսբուրգի» հետ հանդիպմանը (3-0) հեթ-տրիկի հեղինակ դարձավ. երրորդ գոլը ֆուտբոլիստի համար 50-րդն էր Բունդեսլիգայում:
Քեյնը դարձել է Բունդեսլիագյի ռեկորդակիր՝ այս ցուցանիշին հասնելով ընդամենը 43 խաղում։
Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել այդքան քիչ հանդիպումներում 50 անգամ գրավել դարպասը։
Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» անցյալ ամառ: Ընդհանուր առմամբ, 31-ամյա հարձակվողի հաշվին 64 գոլ է և 21 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում գերմանական թիմի կազմում։