Պեպ Գվարդիոլայի ապագան «Մանչեսթեր Սիթիում» մնում է անորոշ։ Նրա պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, և հայտնի չէ արդյո՞ք մասնագետը կերկարաձգի այն, թե ոչ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հույս ունի մարզչից պատասխան ստանալ մինչև Սուրբ Ծնունդ: Ղեկավարությունը ցանկանում է պարզաբանել իրավիճակը՝ հաջորդ մրցաշրջանը պլանավորելու համար։ Իլկայ Գյունդողանի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանում։ Կքննարկվեն նաև Բերնարդու Սիլվայի, Ջոն Սթոունսի, Էդերսոնի, Կայլ Ուոքերի ճակատագրերը:
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին չի բացառում ակումբից հեռանալու տարբերակը։ Կարծես թե նա արդեն որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։
«Քաղաքայինները» իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 23-ին «Տոտենհեմի» դեմ։