Լիսաբոնի «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիան ընտրություն է կատարել ֆուտբոլային գերաստղեր Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Ինձ համար Մեսսին և Ռոնալդուն պատմության երկու լավագույն ֆուտբոլիստներն են։ Բայց ակնհայտ է, որ Մեսսիին չի կարելի համեմատել ոչ մի այլ խաղացողի հետ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր ունի «Ալ-Նասրի» հետ մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt պորտալը գնահատում է նրա շուկայական արժեքը 15 միլիոն եվրոյի չափով: Արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Լիոնել Մեսսին յոթ «Ոսկե գնդակ» է նվաճել և այս ցուցանիշով ռեկորդակիրն է։ Ռոնալդուն իր հերթին հինգ անգամ է արժանացել այս մրցանակին: