Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշում է կայացրել մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Անչելոտիի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
Սպասվում էր, որ մասնագետը թիմը կգլխավորի նաև հաջորդ տարի։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ դարձավ Լա լիգայի հաղթող և Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթակիր։