Մյունխենի «Բավարիայի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն կկարողանա զինվորական ծառայություն անցնել՝ շարունակելով հանդես գալ իր ակումբի և ազգային թիմի կազմում, գրում է Bild-ը։
Խաղացողը ավարտել է իր պարտադիր ռազմական պատրաստության մեծ մասը՝ նախքան «Բավարիա» տեղափոխվելը։ Կորեայում բոլորից պահանջում են բանակում ծառայել, բայց լավագույն մարզիկների համար զինվորական ծառայությունը կատարվում է կրճատված ձևաչափով՝ 18 ամսվա փոխարեն այն տևում է ընդամենը 540 ժամ։
Կորեացին 3 շաբաթ անցկացրել է հայրենիքում՝ անցնելով նույն հիմնական պատրաստությունը, ինչ մյուս ժամկետային զինծառայողները։ Այժմ նրան մնացել է ծառայելու ևս 100 ժամ, որը հատուկ որոշման շնորհիվ կհաշվարկվի առցանց (օնլայն) տարբերակով։
Նշվում է, որ այժմ Կիմից կպահանջվի շաբաթական 1-2 ժամ զրուցել հարավկորեացի երիտասարդների հետ։