Թունիսը ներկայացնող «Էսպերանս Սպորտիվը» սկսել է բանակցություններ վարել հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է NoussourTN-ը։
Տեր-Զաքարյանը կարող է այդ պաշտոնում փոխարինել թիմը վերջերս լքած պորտուգալացի մասնագետ Միգել Կարդոզոյին։ IFM-ի հաղորդմամբ՝ կողմերի միջև բանակցությունները նախնական փուլում են։ Թիմը գլխավորելու թեկնածուների թվում է նաև ֆրանսիացի Ամիր Աբդուն։
61-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Մոնպելյեն»։
Foot Africa-ն էլ, իր հերթին, հաղորդում է, որ «Էսպերանսի» «արյուն և ոսկի» մականունով երկրպագուները փորձում են ճնշում գործադրել որոշում կայացնողների վրա՝ դադարեցնելու Տեր-Զաքարյանի հետ համագործակցության քննարկումները, քանի որ գտնում են, որ հայազգի մասնագետը չի համապատասխանում թիմի պահանջներին և կարիերայի ընթացքում աչքի չի ընկել փայլուն արդյունքներով։
Թունիսի չեմպիոնը անհաջող է սկսել մրցաշրջանը՝ 7 միավորով հետ մնալով առաջատար «Օլիմպիկ Բեջայից»։
Մինչ այդ Տեր-Զաքարյանը մարզել է նաև «Բրեստը», «Ռեյմսը», «Նանտը» և «Կլերմոնը»։ Վերջին շրջանում Միշել Տեր-Զաքարյանի անունը շատ էին կապում նաև Հայաստանի ազգային հավաքականի հետ։
Թունիսի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․