Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Փարիզում (Ֆրանսիա) ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթանակ տանելուց հետո այն տոնել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ոճով:
Carlos Alcaraz does Neymar’s celebration after his win! 🎾
“I seen Neymar in Riyadh. This is his celebration so I did it for him.”
✋🏽😛🤚🏽pic.twitter.com/O7qEAyUKv7
— Ginga Bonito 🇧🇷 (@GingaBonitoHub) October 29, 2024
Ալկարասը 7։5, 6։1 հաշվով առավելության է հասել չիլիացի Նիկոլաս Հարրիի նկատմամբ:
Նշենք՝ երկու շաբաթ առաջ Նեյմարը ներկա էր գտնվել Սաուդյան Արաբիայում անցկացվող Six Kings Slam թենիսի ցուցադրական մրցաշարին, որտեղ հանդիպել էր Ալկարասին և թենիսիստին անվանել «ֆենոմեն»։
Կառլոս Ալկարասը Փարիզի Մասթերսի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցի ֆրանսիացի Ուգո Հումբերտի և ամերիկացի Մարկոս Ժիրոնի զույգի հաղթողի հետ։