«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ կատալոնացիների ջախջախիչ հաղթանակը։ Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով:
«Մենք ունիկալ ենք: Նրանք երբեք չեն կարող մեզ նման լինել… Լա Մասիայի բոլոր երիտասարդներով։ Ինչպիսի ներկայացում։ Ինչպիսի հպարտություն»,- գրել է Պիկեն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Իսպանական Պրիմերայում անցկացրած 11 հանդիպումներից հետո մադրիդյան ակումբն ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և առաջին տեղում է։



























































