«Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալը Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 11-րդ տուրի խաղում (4:0) խփել է իր թիմի երրորդ գոլը։ Այսպիսով, Յամալը դարձել է Էլ կլասիկոների պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն՝ 17 տարեկան 3 ամսականում։
«Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Լամին Յամալն ու Ռաֆինյան:
Յամալի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 17-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։