«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբից իր հեռանալու հնարավոր հետևանքների մասին։
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց այստեղ դա տեղի չի ունենա։
Միգուցե որոշ սխալներ թույլ կտան, բայց դրանք արագ կուղղվեն։ Ղեկավարությունը հստակ գիտի, թե ինչ է պետք անել։
Ակումբի ղեկավարությունը կմնա հանգիստ և համբերատար: Ես դրանում կասկած չունեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: