«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Բրեմերը ենթարկվել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների վիրահատության, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պաշտպանը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լայպցիգի» դեմ խաղի առաջին կեսում (3:2): Նա փոխարինվել էր 6-րդ րոպեին։
Վիրահատությունը կատարվել է Լիոնում։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կսկսի վերականգնողական գործընթացը։