Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կկայանա իսպանական Պրիմերայի 9-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Վիլյառեալը»։ Խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Ռեալ Մադրիդ». Լունին, Կարվախալ, Ռուդիգեր, Չուամենի, Մենդի, Վալվերդե, Կամավինգա, Բելինգհեմ, Մոդրիչ, Մբապե, Վինիսիուս:
«Վիլյառեալ». Կոնդե, Կոշտա, Ֆեմենիա, Կարդոնա, Ալբիոլ, Գուեյե, Կոսենյա, Պարեխո, Բաենա, Պեպե, Բարի:
«Արքայական ակումբը» զբաղեցնում է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ութ խաղում թիմը վաստակել է 18 միավոր։ «Վիլյառեալը» վաստակել է 17 միավոր և երրորդ տեղում է։
Առաջատարը «Բարսելոնան» է, որը ութ խաղից հետո 21 միավոր է վաստակել: