Չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասապահ Մատոուշ Տրմալը, որը երկու անգամ գնդակը հանեց սեփական դարպասից «Նոայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խաղում (2:0), խոսել է Երևանում կայացած հանդիպման մասին։
«Նոան» մեզ գերազանցում էր ամեն ինչում։ Մեզ մոտ ոչինի չստացվեց, ամեն տեղ ուշանում էինք։ Ես հիասթափված եմ ու զայրացած: Երևի վատ օր էինք ունեցել։ Չգիտեմ, թե այլ կերպ ինչպես բացատրեմ դա: Նախնական փուլում մենք առանձնանում էինք մեր թիմային խաղով ու մարտունակությամբ։ Հայաստանում այս ասպեկտները չկարողացանք ցուցադրել։ Սա սթափեցնող ապտակ էր մեզ համար, պետք է արագ ոտքի կանգնենք, քանի որ առջևում ավելի ծանր հանդիպումներ ունենք»,- 26-ամյա դարպասապահի խոսքերն են մեջբերում չեխական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի խաղում երևանյան թիմը Մատեուս Այասի և Վիջիլ Պինսոնի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։