Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը շնորհավորել է «Նոային» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (2։0):
«Շնորհավորում ենք FC Noah-ին գերազանց մեկնարկի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 24-ին ուժերը կչափի վիեննական «Ռապիդի» հետ։