«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հաստատել է, որ թիմի ավագ Ռիս Ջեյմսը միակ ֆուտբոլիստն է, որը վնասվածքի պատճառով հասանելի չի լինի «Գենտի» հետ վաղը կայանալիք հանդիպման համար։
«Նրանք բոլորն էլ պատրաստ են, քանի դեռ դուրս չեն մնացել կազմից, գումարած՝ Ռիսը [Ջեյմսը] անհասանելի է», — հաստատել է մարզիչն իր նախախաղային մամուլի ասուլիսում:
«Մենք փորձում ենք նրանց բոլորին խաղաժամանակ հատկացնել: Այս պահին թվում է, թե մենք ունենք Պրեմիեր լիգայի և գավաթի խաղարկություններում խաղացող խաղացողներ, բայց դա այդպես չէ: Մենք փորձում ենք բոլոր խաղացողներին հնարավորություն տալ, իսկ «Բարոուի» դեմ նրանք բոլորը շատ լավ խաղացին: Հուսով եմ, որ մենք կարող ենք նույնը անել վաղը»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի ավագը կրկին խնդիրներ է ունեցել ազդրի հետին մասի հետ։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռևս չեն հրապարակվել:
























































