Անդրես Ինիեստան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 40-ամյա նախկին կիսապաշտպանը կհայտարարի այդ մասին հոկտեմբերի 8-ին:
Կարիերայի մեծամասնությունն Ինիեստան անցկացրել է 8 համարի խաղաշապիկով:
Ֆուտբոլիստը սոց․ կայքերում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Հոկտեմբերի 8: Իմ նոր ապագան»: