Հանսի Ֆլիկը կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյսի» հետ «Բարսայի» խաղից առաջ։
«Ես չգիտեմ, թե ինչ է ճնշումը. սա մեր աշխատանքն է։ Մենք պետք է հաղթենք։ Պետք է մոռանալ «Մոնակոյի» հետ խաղը։ Մենք հիմա զրո միավոր ունենք, բայց տանը խաղում ենք լավ թիմի դեմ, որն իրավամբ վաստակել է իր տեղը Չեմպիոնների լիգայում։
Մենք վստահ ենք, որ կհաղթենք։ Մենք բավականաչափ վստահ ենք՝ ասելու, որ ցանկանում ենք հաղթել առաջիկա խաղում: Մենք պարտվեցինք առաջին խաղում, բայց դա հուսահատության պատճառ չէ։ Պատճառներ կային, թե ինչու ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես «Մոնակոյի» հետ խաղում։ Մենք պետք է հնարավորինս շատ միավորներ հավաքենք հիմա։
Ես պարտվել եմ միայն «Մոնակոյին», ինձ չի հետաքրքրում, թե ինչ է եղել անցյալ տարի կամ նախկինում: Մենք բոլորս ցանկանում ենք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։ Ես շատ դրական եմ տրամադրված։ Թիմը լավ է աշխատում և շատ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն: