«Լեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի 37-ամյա անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի հետ։ Այս մասին հայտնում է հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լեսթերի» ղեկավարությունը մտադիր է Վարդիի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը։ Ինքը՝ խաղացողը, նույնպես հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ։
Հիշեցնենք, որ 37-ամյա Վարդին «Լեսթերում» է հանդես գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը «աղվեսների» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: