Միլանի «Ինտերը» և Լոնդոնի «Տոտենհեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով, հայտնում է Goal-ը։
Ա Սերիայի չեմպիոնները հետաքրքրված են «Տոտենհեմի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյով, մինչդեռ «Տոտենհեմն» իր հայացքն ուղղել է «ներաձուրիի» պաշտպան Բենջամին Պավարի կողմը, ով կարող է խաղալ կենտրոնում և պաշտպանության եզրում:
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Inter Live-ին հղումով, ակումբները դիտարկում են հաջորդ ամառ իտալացուն ֆրանսիացու հետ փոխանակելու հնարավորությունը։
27-ամյա Վիկարիոյի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի մասնագետները գնահատում են 35 միլիոն եվրո, 28-ամյա Պավարի տրանսֆերային արժեքը՝ 50 միլիոն։