ՀՊԼ 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղից հետո «Նոայի» վինգեր Վիրջիլ Պինսոնը կիսվել է իր տպավորություններով։ 28-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում աչքի էր ընկել գոլով։
«Գոլս խփեցի հակագրոհի արդյունքում, երբ Գրեգորիոն խորքից հիանալի փոխանցում կատարեց: Հետո մեն-մենակ դուրս եկա դարպասապահի դեմ, և այս անգամ այն հաջողությամբ եզրափակեցի: Շատ ուրախ եմ, որ խփեցի մեր երկրորդ գոլը, ինչն ավելի վստահ առավելություն տվեց մեզ»,- Պինսոնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոան» և «Փյունիկը» 10-ական միավոր ունեն և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը համապատասխանաբար։