«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է իր թիմի չեմպիոնական հավակնությունների մասին։
Կիրակի օրը թիմը հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ (3-2), ինչը թույլ տվեց նրանց առաջ անցնել ՊՍԺ-ից և «Մոնակոյից» մրցաշարային աղյուսակում. երեք թիմերն էլ ունեն 13 միավոր։
«Մարսելի» հնարավորություննե՞րը չեմպիոնության համար: Ինձ համար անլուրջ կլինի խոսել այս մասին։ Մենք նոր ենք սկսել մեր ճանապարհը, ինչը չի կարելի ասել ՊՍԺ-ի և «Մոնակոյի» մասին։
Հունիսից թիմ ենք կառուցում։ Չգիտեմ, թե ինչ կստացվի դրանից, բայց մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- իտալացի ղեկավարի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։
























































