ՊՍԺ-ի 25-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում՝ «Ռեյմսի» հետ այսօր՝ սեպտեմբերի 21-ին կայանալիք Լիգա 1-ի 5-րդ տուրի արտագնա խաղի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզցիների և Իտալիայի հավաքականի դարպասապահը աջ ազդրի մկանային անհանգստություն է զգում, ինչի պատճառով բաց է թողել Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի՝ «Ժիրոնայի» հետ տնային հանդիպումը (1:0):
Այսպիսով, 25-ամյա ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, որն ավելի վաղ փարիզցիների կազմում իր նորամուտը նշել էր «Ժիրոնայի» դեմ խաղում և ոչ մի գոլ բաց չէր թողել՝ կատարելով մեկ սեյվ, մեծ հավանականությամբ կպաշտպանի ՊՍԺ-ի դարպասը «Ռեյմսի» հետ խաղում։
«Ռեյմսի» և ՊՍԺ-ի միջև հանդիպումը կարող է լինել Սաֆոնովի նորամուտի խաղը Ֆրանսիայի առաջնությունում։
























































