Թուրինի «Յուվենտուսը» հետևում է ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդի գործողություններին, տեղեկացնում է Calciomercato.com-ին:
«Ծեր սենյորայի» ղեկավարությունը 24-ամյա կանադացուն սկսել է հետևել դեռ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Հարձակվողի խաղաոճը դուր է գալիս թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Տիագո Մոտտային և մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլիին:
Ֆուտբոլիստի և ֆրանսիական ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը: Կա հավանականություն, որ «Յուվենտուսը» կկարողանա պայմանավորվել Դևիդի տեղափոխության հարցում 2025թ․ հունվարին՝ 15 մլն եվրոյի դիմաց:
Հաղորդվում է նաև, որ տրանսֆերը կապված չի լինելու թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության հետ:
Ջոնաթան Դևիդը «Յուվենտուսում» ցանկանում է ստանալ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ: Կանադացին «Լիլի» կազմում ելույթ է ունենում 2020 թվականի օգոստոսից: Նա «Լիլի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է, ինչպես նաև ակումբի 21-րդ դարի լավագույն ռմբարկուն (86 գոլ):
























































