Իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, որը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լա լիգայի երկու գրանդները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ Ֆաբիանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։