Ինդոնեզական «Աչեհ Յունայթեդ»-«Բանդար Սուլթենգ» հանդիպման վերջնամասում հյուրերի ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է գլխավոր մրցավարի ծնոտին, որն, ըստ խաղացողի, ողջ հանդիպման ընթացքում որոշումներ է կայացրել հօգուտ մրցակցի։
Հանդիպման 90+8-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Բանդար Սուլթենգի» դեմ, և այդ ժամանակ թիմն արդեն խաղում էր ինը խաղացողներով։ Այն բանից հետո, երբ մրցավարն ընկել է խոտածածկին, խաղադաշտում հայտնվել են շտապօգնության մեքենաներ։ Մրցավարը չի կարողացել շարունակել իր աշխատանքը։

Տանտերերը չեն կարողացել իրացնել 11-մետրանոցը, սակայն մի քանի րոպե անց հերթական 11- մետրանոցն է նշանակվել «Բանդար Սուլթենգի» դարպասին, ինչի շնորհիվ «Աչեհ Յունայթեդին» հաջողվել է հավասարեցնել հաշվին և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Բայց հյուրերը հրաժարվել են շարունակել հանդիպումը և լքել են խաղադաշտը։























































