Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի «Ժիրոնայի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում խորհուրդ է տվել կատալոնական ակումբի երիտասարդ աստղ Լամին Յամալին հետագա զարգացման համար։
«Կարծում եմ՝ Լամինը բարձր մակարդակի վրա է, բայց իր տարիքում նա կարող է և պետք է կատարելագործվի։ Հիանալի է տեսնել, որ նա ամեն օր մարզվում է: Բայց նա պետք է առաջ գնա, զարգանա, շատ աշխատի… Կարծում եմ՝ սա լավ խորհուրդ է։ Եթե նա ցանկանում է դառնալ մեծ չեմպիոն, նա չի կարողանա շատ հանգստանալ, նա պետք է շարունակի աշխատել և աշխատել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Յամալը Լա լիգայի չորս խաղում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։