Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը լիովին չի ապաքինվել խաչաձև կապանների պատռվածքից, դեռ տևական ժամանակ խաղադաշտ չի վերադառնա։ հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին չի հայտավորվել 2024 թվականին Սաուդյան Արաբիայի լիգայի հանդիպումներին մասնակցելու համար։ Ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ։ Լավագույն դեպքում բրազիլացի աստղը կարող է Ասիայի Չեմպիոնների լիգայում հանդես գալ մինչև 2025 թվականի հունվար, բայց դա քիչ հավանական է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կվերադառնա այս տարվա նոյեմբերին։
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2023 թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հավաքականի հետ ԱԱ-2026-ի ընտրական հանդիպման ժամանակ (0:2): Ակումբին միանալուց հետո Նեյմարն անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։