Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի ցույց տված խաղը «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա լիգայի 5-րդ տուրի խաղում, որում «Ռեալը» 2:0 հաղթանակ է տարել:
«Հանդիպումը բարդ ստացվեց, մենք, հավանաբար, արժանի չէինք նույնիսկ հաղթանակի, քանի որ «Սոսյեդադը» շատ լավ խաղաց։ Դժվար պահերին ստիպված էինք զոհաբերությունների գնալ, և ես դա գնահատում եմ։ Մենք վատ սկսեցինք խաղը, մրցակիցցը շատ լավ պրեսինգ էր անում մեր կիսադաշտում, բայց մեզ միշտ հաջողվում էր ազատ խաղացողի գտնել։ Մենք 100%-ով պատրաստ չենք, բայց անհատապես խաղացողները զգալիորեն առաջադիմում են:
Ես շատ գոհ եմ, բայց միայն արդյունքից: Խաղի քննադատությունն ավելի ուշ կլինի։ Կարծում եմ՝ դա կլինի քննադատական գնահատական այն բանի, թե ինչն այն չէր, բայց կարևոր երեք միավորի առկայությամբ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին «Ռեալը» 11 միավորով երկրորդ տեղում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։