ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկանում է մնալ ակումբում, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարում, որն այս պահին դրական շարժ է ստացել:
25-ամյա ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև կնքված ընթացիկ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Հակիմին ելույթ է ունենում ՊՍԺ-ում 2021 թվականից: Մարոկկացի պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 123 հանդիպում, դարձել 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
























































