ՊՍԺ-ն կարող է տրանսֆերային արգելք կրել, եթե ակումբը չկարողանա մարել թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին ունեցած 55 միլիոն եվրո պարտքը: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ չնայած Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է Մբապեին վճարի նշված գումարը, ակումբը մտադիր չէ դա անել։
LFP-ն չի կարող ստիպել ՊՍԺ-ին վճարել 55 միլիոն եվրո, սակայն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ակումբի նկատմամբ: Այդ պատժամիջոցներից մեկը կարող է լինել նոր տեղափոխություններ իրականացնելու արգելքը։
Ավելի վաղ հարձակվողը ՊՍԺ-ից պահանջել էր իրեն վճարել 2024 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերն ու բոնուսները։