Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և Լոնդոնի «Արսենալը»։ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 3 հանդիպում է անցկացրել՝ դառնելով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































