Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որն է լավագույն մարզադաշտը, որտեղ նա երբևէ խաղացել է որպես ֆուտբոլիստ։
«Լավագույն մարզադաշտը իհարկե «Բեռնաբեուն» է։ Սա թոփ է, թոփ, թոփ։ Ինձ համար «Սանտյագո Բեռնաբեուն» համար մեկն է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Ֆրանսիացի մասնագետը «Սերուցքայինների» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի՝ Իսպանիայի Սուպերգավաթի և եռակի՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։
Որպես խաղացող Զիդանը հանդես է եկել «Կանում», «Բորդոյում», «Յուվենտուսում» և Մադրիդի «Ռեալում»: