ՖԻՖԱ-ն Ֆրանսիայում թույլատրել է մարզադաշտում մրցավարական որոշումների հայտարարման համակարգը փորձարկել VAR-ը դիտելուց հետո, հայտնում է RMC Sport-ը։
Ձայնային համակարգը մրցավարներին թույլ է տալիս դիմել տրիբունաներում գտնվող երկրպագուներին և հեռուստադիտողին, երբ օգտագործում են տեսաօգնության համակարգը (VAR)-ը որոշում կայացնելսի։
«Համակարգի օգտագործման փորձ կար Արգենտինայում կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում և Ավստրալիայում կանանց Աշխարհի առաջնությունում: Մենք օգտվեցինք հնարավորությունից՝ ասելու, որ մրցավարների և հանրության միջև այս կարգի բարելավված երկխոսությունը պետք է տեղի ունենա մեր մրցաշարերում», — ասալ էՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դիալոն:
ՖՖՖ նախագահի խոսքերով, Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (LFP)-ը այժմ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այս նոր համակարգը հայտնվի Լիգա 1-ում և Լիգա 2-ում:
Միաժամանակ արգելվել է թույլ տալ համակարգի լիարժեք գործարկումը, ինչը երկրպագուներին հնարավորություն կտար լսել մրցավարին ամբողջ հանդիպման ընթացքում։
























































