Բրազիլիայի հավաքականի և մի շարք եվրոպական ակումբների նախկին ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան նշել է, որ «Յուվենտուսում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն կարող է գրանցվել OnlyFans հարթակում:
«Երբեք մի ասա «երբեք»: Բայց ես չեմ կարծում, որ նա դա կանի։ Նա միացավ YouTube-ին, և ես կարծում եմ, որ դա նրա համար կարևոր իրադարձություն էր։ Ով գիտի։ Որոշ մարդիկ, իմ ընկերներն ու գործընկերները, ասել են, որ նույնպես պատրաստվում են էջ ստեղծել OnlyFans-ում», — ասել է Կոստան Daily Mail-ին։
Դուգլասը նշել է, որ կայքում հրապարակվում է ոչ միայն չափահասների համար նախատեսված բովանդակություն։ Հարթակում շատ են իր ընկերները, ընտանիքի անդամները և մարդիկ, որոնց հետ նա կիսվում է կոնտենտով:
Օգոստոսի 21-ին Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր սեփական YouTube ալիքի՝ «UR · Cristiano»-ի մեկնարկի մասին: Մեկուկես ժամվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ բաժանորդագրվեց նրան, ինչը դարձավ ռեկորդ տեսահոսթինգի համար: Նա նաև ամենաարագն է հավաքել 100 000 բաժանորդ (22 րոպե) և տասը միլիոն բաժանորդ (11 ժամ 31 րոպե):
























































