«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե որ դեպքում ազգային հավաքական կգլխավորի:
«Իմ նպատակը «Ֆեներբահչեի» հետ հաջողության հասնելն է: Ակումբը ցանկանում է ինձ այստեղ շատ երկար տեսնել: Նախորդ տարի ազգային հավաքականներից առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ դրանք: Դա այն աշխատանքը չէ, որ պետք է ինձ ուրախացնի ամիսը 1 կամ 2 անգամ:
Հնարավոր է, գլխավորեմ ազգային հավաքական այն ժամանակ, երբ կլինեմ ծեր ու շատ հոգնած: Դրան դեռ շատ ժամանակ կա»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլայի պաշտոնական կայքը:
























































