Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 3-րդ խմբի 2-րդ տուրի խաղում կհանդիպեն Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Ամստերդամի Յոհան Կրոյֆ Արենայում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
Նիդերլանդներ. Վերբրյուգեն, վան Դեյկ, Ակե, դե Լիխտ, Դումֆրիս, Գրավենբերխ, Սիմոնս, Շխաուտեն, Գակպո, Ռեյնդերս, Բրոբի:
Գերմանիա. տեր Շտեգեն, Տա, Շլոտերբեկ, Ռաում, Կիմմիխ, Անդրիխ, Վիրց, Մուսիալա, Գրոս, Հավերց, Ունդավ:
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Գերմանիան 5:0 հաշվով հաղթել է Հունգարիայի հավաքականին, իսկ Նիդերլանդները 5:2 հաշվով ուժեղ է գտնվել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց:
























































