Բրազիլիայի ընտրանու և «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը չի անցնել բժշկական և ֆիզիկական թեստերը, ինչի պատճառով նրան էլ ավելի երկար ժամանակ է պահանջվելու ապաքինման համար: Այս մասին հաղորդում է Thamer-ը:
Բրազիլացին վնասել էր խաչաձև կապանները նախորդ տարվա աշնանը: Վերջինս Սաուդյան Արաբիա էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը:
Կարճ ժամանակահատվածում նա հասցրել էր մասնակցել ընդամենը 5 խաղի՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը: Տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո: