Կանադայի հավաքականն ընկերական խաղում ուժեղ է գտնվել ԱՄՆ-ի ընտրանուց։
Հաղթողի կազմում գոլով աչքի են ընկել Ջեյկոբ Շաֆելբուրգը և Ջոնաթան Դևիդը։ Ամերիկացիների կազմում պատասխան գնդակը խփել է Լուկաս դե լա Տորեն։
Հաջորդ ընկերական խաղում Կանադան կհանդիպի Մեքսիկային, իսկ ԱՄՆ-ն՝ Նոր Զելանդիային։ Երկու խաղերն էլ կկայանան սեպտեմբերի 11-ին:
ԱՄՆ — Կանադա՝ 1։2
Գոլերը՝ դե լա Տորե (66′) — Շաֆելբուրգ (17′), Դևիդ (58′)
























































